Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս և դադար են առնում նրա ճյուղերի վրա»։
Ու երբ ծավալվեց, երկնքի բոլոր թռչունները նրա ճյուղերին բնակություն հաստատեցին, վայրի բոլոր կենդանիները նրա ոստերի տակ ձագեր հանեցին, և բազմաթիվ ազգեր նրա հովանու ներքո բնակություն հաստատեցին։
Արդ, արագիլը երկնքում իր ժամանակը գիտի, վայրի թռչուններ տատրակն ու ծիծեռնակը չեն մոռանում իրենց վերադարձի ժամանակը, իսկ իմ ժողովուրդը չճանաչեց Տիրոջ օրենքները։