3 Նա, որ քավում է քո բոլոր մեղքերը, Բժշկում քո բոլոր հիվանդությունները,
3 Որովհետև իմ օրերը ծխի պես վերջացան, և իմ ոսկորներն այրվեցին չոր խռիվի պես։
(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։
Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին և ինձ հետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրյա տառապանքի ու տրտմության մեջ։
Իսկ արդ իմ թշնամիները կենդանի են և ավելի հզոր, քան ես. Բազում են ինձ հանիրավի ատողները,
Սաստիկ սևացել է մորթս հիմա, ու ոսկորներս այրվել են տոթից։
Բազում են մեղավորների տանջանքները, Բայց Տիրոջը հուսացողներին Տիրոջ ողորմությունը կպարուրի։
Նա մաշեց իմ մորթն ու մարմինը, իմ բոլոր ոսկորները փշրեց,
Խուլ եղա և խոնարհվեցի, հանուն բարության լռեցի, Բայց ցավերս նորոգվեցին մեջս։
Փրկի՛ր քո ժողովրդին և օրհնի՛ր քո ժառանգությունը, Հովվի՛ր և բարձրացրո՛ւ նրանց հավիտյան։
Լռեցի ես, և իմ բոլոր ոսկորները մաշվեցին Մշտապես՝ գիշերուզօր Տիրոջն աղաղակելուց։