Բայց նրանք ի՞նչ պիտի անեն դատաստանի օրը։ Ձեր նեղությունը հեռուներից պիտի գա. ո՞ւմ մոտ պիտի փախչեք օգնության համար, որտե՞ղ պիտի թողնեք ձեր հարստությունը։
Դրա համար կդառնամ ու կառնեմ իմ ցորենն իր ժամանակին, իմ գինին ու ձեթը՝ իրենց ժամանակին. նրանից կխլեմ նաև իմ հագուստը և իմ կերպասը, որպեսզի չծածկի իր ամոթույքը։