Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 7:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Դարձան ոչնչին և եղան լարված աղեղի պես։ Սրով կընկնեն նրանց իշխաններն իրենց լեզվի խստության, անկրթության պատճառով, քանի որ սա նրանց նախատինքն է եգիպտացիների երկրում»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Նրանք դառնում են ոչ թե դեպի Բարձրյալը. նրանք խաբեբա աղեղի նման են դարձել։ Նրանց իշխանները սրով պիտի ընկնեն իրենց լեզվի կատաղությունից։ Սա նրանց նախատինքը կլինի Եգիպտոսի երկրում։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 7:16
32 Խաչաձեւ Հղումներ  

Չբնակվեցին Տիրոջ երկրում. Եփրեմը կբնակվի Եգիպտոսում, և ասորեստանցիների մեջ պիղծ բաներ կուտեն։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ըմպելու ես քրոջդ բաժակը՝ խորն ու լայն, և դառնալու ծաղր ու ծանակ. կատարելապես


Մենք հրաշքներ չտեսանք, ոչ էլ այսուհետև մարգարե կլինի, Եվ մեզ ոչ ոք չի ճանաչում»։


Դրա համար ահա կընթանան դեպի եգիպտացիների թշվառությունը. նրանց կընդունի Մեմփիսը, և նրանց կթաղի Մաքմասը։ Կորուստը կժառանգի նրանց արծաթը, և փուշ կբուսնի նրանց վրաններում։


Նայի՛ր և լսի՛ր ինձ, Տե՛ր, Աստվա՜ծ իմ։ Տե՜ր, լո՛ւյս տուր աչքերիս, Որ երբեք չննջեմ մահվամբ,


Եվ նրան տրվեց բերան՝ մեծ-մեծ խոսելու և Աստծուն հայհոյելու։ Եվ քառասուներկու ամսվա համար նրան իշխանություն տրվեց։


(որովհետև արդարը, բնակվելով նրանց մեջ, ականատես և ականջալուր էր լինում նրանց անօրեն ընթացքին՝ ամեն օր տանջելով իր արդար հոգին)։


Այսպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում։


Որոնք ապառաժի վրա են, նրանք են, որ երբ լսում, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ՝ հեռանում։


Բայց ասում եմ ձեզ, որ մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը։


Նրա ժողովուրդը կախված կմնա իր բնակավայրից, և Աստված նրա իշխանավորների վրա կբարկանա և չի բարձրացնի նրանց։


Վա՜յ նրանց, քանի որ ապստամբեցին իմ դեմ, ողորմելի են, քանի որ ամբարշտություն գործեցին իմ դեմ։ Ես փրկեցի նրանց, իսկ նրանք սուտ խոսքերով բամբասեցին ինձնից։


Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Հուդա՛, որովհետև ձեր ողորմությունը վաղորդյան ամպի պես է և նման՝ առավոտյան ցողի, որ անհետանում է։


Նրանք մտան ազգերի մեջ, և ուր որ մտան, այնտեղ էլ պղծեցին իմ սուրբ անունը, երբ նրանց ասացին. “Սրանք Տիրոջ ժողովուրդն են, բայց դուրս ելան նրա երկրից”։


Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։


Այս ամենից հետո,- ասում է Տերը,- նրա ուխտադրուժ քույր Հուդան չվերադարձավ դեպի ինձ ամբողջ սրտով, այլ վերադարձավ ստությամբ։


Եվ այսպես, Երուսաղեմը լքվեց, Հուդան կործանվեց, և նրանց լեզուները անօրենությամբ ապստամբեցին Տիրոջ դեմ։ Ահա թե ինչու նրանց փառքը նսեմացավ,


Օտար եղան մեղավորներն իրենց մոր արգանդից սկսած, Մոլորվեցին արգանդից և սուտ խոսեցին։


Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ. Բարություն անող ոչ ոք չմնաց։


Մինչև ե՞րբ պիտի չարչարվեմ իմ հոգսերով Եվ ցավերն իմ սրտում՝ օրերով, Մինչև ե՞րբ թշնամին ինձ վրա պիտի հարձակվի։


Խոնարհեցրեց երկինքը և իջավ, Եվ մառախուղ էր նրա ոտքերի տակ։


Եփրեմը բնակվեց Եգիպտոսում, իսկ ասորեստանցին՝ նրան թագավոր, քանի որ չկամեցան վերադառնալ։


«Խստացրիք ձեր խոսքերն իմ դեմ,- ասում է Տերը,- բայց ասացիք՝ “Ինչո՞վ բամբասեցինք քո մասին”։


Քանի որ ասում էիք՝ “Իզուր է այն ամենը, որ ծառայում է Աստծուն. ի՞նչն է ավելի, որ պահեցինք նրա պատվիրանները և պաղատանքներով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը։


Որ թշնամին չասի. «Հաղթեցի նրան», Կամ ինձ նեղողները ցնծան, որ ես սասանվեցի։


Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ինչպես որ իմ զայրույթն ու բարկությունը թափվեց Երուսաղեմի բնակիչների վրա, նույնպես էլ իմ զայրույթը պիտի կաթի ձեզ վրա, երբ դուք մտնեք Եգիպտոս։ Պիտի լինեք անապատում, վտարանդի, նզովված ու նախատված, այլևս չպիտի տեսնեք այս վայրերը»,


Ո՛չ գինի նվիրեցին Տիրոջը, ո՛չ էլ քաղցրացրին նրան. նրանց զոհերը որպես սգո հաց կլինեն նրանց համար. բոլորը, որ ուտեն դրանից, կպղծվեն, քանի որ իրենց հացն իրենց կմնա և թող չմտնի Տիրոջ տունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ