Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 2:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Քեզ կնշանեմ ինձ հետ հավատարմությամբ, և դու կճանաչես Տիրոջը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Եվ երկիրը կպատասխանի ցորենին, գինուն և յուղին, և նրանք կպատասխանեն Հեզրայելին։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 2:22
8 Խաչաձեւ Հղումներ  

Այլևս չես կոչվելու Լքյալ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու Ավերակ։ Քեզ պիտի կոչեն Իմ կամքը, իսկ քո երկիրը՝ Շեն բնակություն, որովհետև Տերը բարյացակամ է լինելու քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի։


Ես նրանց այնպիսի սիրտ եմ տալու, որ ճանաչեն ինձ, թե ես եմ Տերը. նրանք ինձ համար ժողովուրդ պիտի լինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստված, որպեսզի նրանք իրենց ամբողջ սրտով ինձ դառնան։


Պիտի գան և ուրախանան, պիտի ցնծան Սիոնի լեռան վրա, պիտի գան դեպի Տիրոջ բարիքները՝ ցորենի ու գինու, բերքի ու հոտերի, արջառի ու ոչխարի երկիրը. նրանց անձերը պիտի լինեն պտղալից ծառի պես, այլևս քաղց չպիտի զգան։


Եվ Տերն ասաց նրան. «Նրա անունը դի՛ր Հեզրայել, որովհետև մի փոքր ևս, կպահանջեմ Հեզրայելի արյունը Հեուի տնից և կդադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։


Կտարածվեն նրա ոստերը և կլինեն պտղալից ձիթենու պես, և նրա հոտը կբուրի կնդրուկի պես։


Եվ Տերը պատասխան տվեց իր ժողովրդին և ասաց. «Ահա ես ձեզ ցորեն, գինի և յուղ եմ ուղարկում. կգոհանաք դրանցով, և այլևս ձեզ չեմ հանձնի ազգերի նախատինքին։


նրանց կբերեմ ու կբնակեցնեմ Երուսաղեմում, և ինձ համար ժողովուրդ կլինեն, և ես կլինեմ նրանց համար Աստված՝ ճշմարտությամբ և արդարությամբ”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ