Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 10:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Եփրեմը վարժված երինջ է, հակառակասեր, բայց ես վերահասու կլինեմ նրա պարանոցի գեղեցկությանը. կելնեմ Եփրեմի վրա և կանտեսեմ Հուդային, և Հակոբը կհզորանա նրա դեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եփրեմը մի վարժ երինջ է, որ սիրում էր կալ կալսել, բայց ես նրա վզի վայելչության վրա լուծ կանցկացնեմ. Եփրեմին լծելու եմ, Հուդան պիտի հերկի, Հակոբը պիտի տափանի նրա համար։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 10:11
13 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ Իսրայելն ինձ համար եղավ լծընկեց երինջի պես, արդ, Տերը նրանց որպես գառ կարածեցնի ընդարձակ տեղում։


խայտում էիք, ինչպես հորթերը՝ դալար խոտի վրա, և ցուլերի պես կռվում իրար դեմ։


Կալում աշխատող եզան դունչը չկապես»։


որովհետև այդպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չէին ծառայում, այլ իրենց որովայնին, և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են պարզամիտների սիրտը։


մարդկանց ապականությունից։ Քաշեցի նրանց իմ սիրո կապանքներով. նրանց համար կլինեմ մեկի պես, որ կապտակի նրա ծնոտին. կնայեմ նրան ու կհաղթեմ նրան։


Մի՛ խնդա, Իսրայե՛լ, և մի՛ ուրախացիր երկրի ժողովուրդների նման, որովհետև պոռնկանալով հեռացար քո Աստծուց. կաշառք սիրեցիր ցորենի բոլոր կալերի համար։


Եվ Տերն ինձ ասաց. «Դու դարձյալ գնա՛ և չարություն ու շնություն սիրող մի կնո՛ջ սիրիր, ինչպես Աստված է սիրում Իսրայելի որդիներին, բայց նրանք օտար աստվածների վրա են իրենց հայացքը հառել և չամիչով խմորեղեն են սիրում»։


Մերկ կդարձնեմ նրան ու կդնեմ նրան իր ծննդյան օրերի նման. կդարձնեմ նրան անապատի պես, կվերածեմ նրան անջուր հողի և ծարավից կսպանեմ նրան։


Մի՞թե հերկվորն ամբողջ օրը կհերկի կամ մի՞թե սերմը նախապես կցանի, քանի դեռ հողը չի հերկել։


Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Երկաթե լուծ դրեցի այդ բոլոր ազգերի պարանոցին՝ հպատակվելու բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային, և նրանք պիտի ծառայեն նրան. նաև անապատի գազաններին ենթարկեցի նրան»։


Եգիպտոսը զարդարված ու գեղեցիկ երինջ է. նրա կործանումը հյուսիսից եկավ։


«Կանգնի՛ր և կալսի՛ր նրանց, Սիոնի՛ դուստր, որովհետև քո եղջյուրները երկաթե կդարձնեմ, քո կճղակները՝ պղնձե, և կխորտակես բազում ժողովուրդների, դրանցով ազգեր կփշրես, նրանց առատությունը կմատուցես Տիրոջը և նրանց զորությունը՝ Ամենակալ Տիրոջը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ