Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 9:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Չգնահատեցինք քո գթությունն ու բազում բարությունը, որ շնորհեցիր մեզ, և այս լայն, ընդարձակ և բարեբեր երկրում, որ տվեցիր մեզ, չծառայեցինք քեզ, այլ մեր սրտերը շրջեցինք քո օրենքներից և գերության մատնվեցինք մեր մեղքերի պատճառով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Եվ նրանք իրենց թագավորելու ժամանակ և այն ժամանակ, երբ դու նրանց շատ բարիքներ արեցիր, և այն ընդարձակ ու բերրի երկրում, որ տվել էիր նրանց, քեզ չծառայեցին և չհրաժարվեցին իրենց չար գործերից։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 9:35
11 Խաչաձեւ Հղումներ  

Գրավեցին բարձրաբերձ քաղաքներ ու պարիսպներ և ժառանգեցին բոլոր բարիքներով լեցուն տներ, փորված և պատրաստված ջրհորներ, այգիներ, ձիթենիներ և ամեն տեսակի պտղատու ծառեր իրենց կերակուրի առատության համար։ Կերան և հագեցան, գիրացան և զեխացան այն մեծ բարության շնորհիվ, որ տվեցիր նրանց,


մեղանչեցինք մենք և մեր թագավորները, իշխանները, քահանաներն ու մեր հայրերը և չկատարեցինք քո պատվիրանները, չհետևեցինք քո օրենքներին և այն վկայություններին, որ տվեցիր մեզ։


Տիրոջ ողորմությունը պիտի հիշեմ, Տիրոջ մեծագործությունը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տերն է հատուցելու մեզ։ Տերն Իսրայելի տան բարերար դատավորն է, որ իր ողորմածությամբ և իր մեծ արդարությամբ վարձատրելու է մեզ։


և երբ ասելու լինեն. “Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն ինչո՞ւ արեց մեզ”, կասես նրանց. “Քանի որ ինձ լքեցիք և ձեր երկրում ծառայեցիք օտար աստվածներին, այդպես էլ օտարներին եք ծառայելու մի երկրում, որը ձերը չի լինելու”»։


Քանի որ իմ իրավունքը փոխարինեցին հեթանոսների անիրավության հետ և իմ օրենքները՝ իրենց շուրջը գտնվող երկրների օրենքների հետ, որովհետև մերժեցին իմ իրավունքը և իմ օրենքներով չընթացան”։


այն բանի փոխարեն, որ Տիրոջը՝ քո Աստծուն ուրախությամբ ու անկեղծ սրտով չպաշտեցիր ամեն ինչի առատության համար։


Դրա համար էլ ամեն տեսակ սովի, ծարավի, մերկության ու աղքատության մեջ կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո վզին, մինչև որ ոչնչացնի քեզ։


Այն ժամանակ այդ օրհներգությունն իբրև վկայություն նրանց դեմ պիտի ելնի, նրանք ու նրանց հետնորդները չպիտի մոռանան դա։ Ես գիտեմ նրանց չարությունը, որ նրանք գործեցին այսօր այստեղ, նախքան ես նրանց կտանեմ այն բարեբեր երկիրը, որը խոստացա նրանց հայրերին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ