Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 8:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Եզրաս քահանան յոթերորդ ամսվա ամսամուտին Օրենքը բերեց ժողովի առջև, որտեղ հավաքված էին տղամարդիկ ու կանայք և բոլոր նրանք, որ ցանկանում էին լսել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ Եզրաս քահանան յոթերորդ ամսվա առաջին օրը տղամարդ ու կին և հասկանալու կարողություն ունեցող բոլոր հավաքվածների առաջ բերեց օրենքը։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 8:2
14 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ մնացած քահանաները, ղևտացիները, դռնապանները, սաղմոսերգուները, նաթանացիները և ողջ ժողովուրդը, որ լսում ենք մեր Աստծու օրենքը, տղամարդիկ և կանայք՝ մեր որդիներով ու դուստրերով հանդերձ, այսօր վկայություն ենք դնում քո առաջ


Այն օրերին Մովսեսի գիրքը կարդացին ի լուր ժողովրդի։ Նրա մեջ այսպես էր գրված. «Թող ամովնացին և մովաբացին հավիտյան չմտնեն Աստծու ժողովարան,


Եվ առաջին օրից մինչև յոթերորդ օրը ամեն օր կարդացվում էր Օրենքի գիրքը։ Այսպես յոթ օր տոն արեցին, իսկ ութերորդ օրը կատարվեց տոնի ավարտը, ըստ օրենքի։


Նեեմիան՝ կառավարիչը, Եզրաս քահանան ու դպիրը և ղևտացիները, որ ուսուցանում էին ժողովրդին, ողջ ժողովրդին ասացին. «Այս օրը Տիրոջ՝ մեր Աստծու համար սուրբ օր է. մի՛ սգացեք և մի՛ լացեք»։ Որովհետև ժողովուրդը լալիս էր՝ լսելով Օրենքի խոսքերը։


Նույն ամսի քսանչորսին Իսրայելի որդիները հավաքվեցին, սկսեցին պահք պահել, քուրձ հագան և մոխիր ցանեցին իրենց գլուխներին։


Ո՞ւմ պատմենք չարիքների մասին, ո՞ւմ գուժենք այդ, կաթից բաժանվածների՞ն, կրծքից կտրվածների՞ն։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Յոթերորդ ամսի առաջին օրը ձեզ համար հանգստյան օր թող լինի՝ Տիրոջը նվիրաբերված մի սուրբ տոն՝ շեփորահարություններով և սուրբ հավաքներով։


Քահանայի շուրթերը գիտություն պիտի պահպանեն, և նրա բերանից օրենք պիտի փնտրեն, քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբեր է։


«Յոթերորդ ամսի առաջին օրը սուրբ հավա՛ք արեք։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք։ Փող հնչեցնելու օր թող լինի ձեզ համար։


քանի որ Մովսեսը, առաջին սերունդներից սկսած, յուրաքանչյուր քաղաքում իր քարոզիչներն ունի, և ամեն շաբաթ օր ժողովարանում ընթերցվում է»։


Երբ նա նստի իր իշխանության գահին, պետք է իր համար արտագրի այս Երկրորդ օրենքի գիրքը այն մատյանից, որ ղևտացի քահանաների մոտ է պահվում։


Այն բոլորից, որ Մովսեսը պատվիրել էր Հեսուին, չկար մի խոսք, որ Հեսուն չկարդար Իսրայելի ամբողջ ժողովրդի՝ տղամարդկանց, կանանց, մանուկների և Իսրայելի մեջ եղած օտարականների առաջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ