Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 7:73 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

73 Քահանաները, ղևտացիները, դռնապանները, սաղմոսերգուները, ժողովրդից ոմանք, նաթանայիմները և ողջ Իսրայելը հաստատվեցին իրենց քաղաքներում։ Երբ յոթերորդ ամիսը հասավ, Իսրայելի որդիներն արդեն իրենց քաղաքներում էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

73 Եվ քահանաները, ղևտացիները, դռնապանները, երգիչները և ոմանք ժողովրդից ու նաթանայիմները և ամբողջ Իսրայելը բնակվում էին իրենց քաղաքներում, և երբ որ յոթերորդ ամիսը հասավ, Իսրայելի որդիներն իրենց քաղաքներում էին։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 7:73
7 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք գնացին, ձայն տվեցին քաղաքի դարպասի պահապաններին, պատմեցին նրանց՝ ասելով. «Մտանք ասորիների բանակատեղին, այնտեղ ոչ ոք չկար, մարդու ձայն չէր լսվում, միայն ձիեր ու էշեր էին կապված, իսկ վրանները մնում էին, ինչպես որ կային»։


Քաղաքներում՝ իրենց կալվածքներում, առաջինը բնակվեցին իսրայելացիների մի մասը, քահանաները, ղևտացիները և տաճարի սպասավորները։


Այսպիսով, քահանաներն ու ղևտացիները, ժողովրդի մի մասը, սաղմոսասացները, դռնապաններն ու տաճարի սպասավորները հաստատվեցին իրենց քաղաքներում, իսկ ողջ Իսրայելը՝ յուրաքանչյուրն իր քաղաքում։


Երբ յոթերորդ ամիսը եկավ, Իսրայելի որդիները, որ արդեն հաստատվել էին յուրաքանչյուրն իր քաղաքում, մի մարդու պես հավաքվեցին Երուսաղեմում։


Սրանք են երկրի իշխանները, քահանաները, ղևտացիները, նաթանացիները և Սողոմոնի ծառաների որդիները, որոնք բնակվեցին Երուսաղեմում։


Իսկ մնացած ժողովուրդը տվեց քսան հազար դահեկան, երկու հազար արծաթե սպասներ և վաթսունյոթ քահանայական պատմուճան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ