Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 6:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Ես մտա Մետաբելի որդի Դալայիայի որդի Սիմայի տունը. նա փակվել էր իր տան մեջ։ Նա ինձ ասաց. «Հավաքվենք Տիրոջ տան մեջ, ամրանանք այնտեղ և փակենք նրա դռները, որպեսզի թշնամին, գիշերը գալով, չսպանի մեզ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ ես եկա Մետաբելի որդու՝ Դաղայիայի որդի Սեմայիայի տունը. նա մտել-փակվել էր և ասաց. «Գնանք միասին Աստծու տունը՝ տաճարը, և տաճարի դռները փակենք, որովհետև գալիս են, որ քեզ սպանեն, և գիշերով են գալու, որ քեզ սպանեն»։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 6:10
21 Խաչաձեւ Հղումներ  

Երեմիան Բարուքին պատվիրեց ու ասաց. «Ես կալանքի մեջ եմ և չեմ կարող մտնել Տիրոջ տունը.


Ամբողջ քաղաքը տակնուվրա եղավ, ժողովուրդը խռնվեց. բռնելով Պողոսին՝ քարշ տվեցին տաճարից դուրս, և դռներն իսկույն փակվեցին։


Քանզի չարիք գործողն ատում է լույսը և դեպի այն չի գալիս, որպեսզի նրա գործերը հայտնի չդառնան։


«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են։


Քանի որ ձեզ համար դռները կփակվեն, և իզուր մի՛ մոտեցեք իմ սեղանին, որովհետև իմ կամքը ձեր մեջ չէ,- ասում է Ամենակալ Տերը,- զոհեր չեմ ընդունի ձեր ձեռքից։


Իսկ Հոգին ինձ վրա եկավ ու ինձ ոտքի կանգնեցրեց։ Խոսեց ինձ հետ ու ասաց. «Մտի՛ր ու փակվի՛ր քո տան մեջ։


Անօրենների բերանը որոգայթ է ընկերներին, իսկ արդարների իմաստությունը հաջողություն է։


Իմ բարեկամներն ու մերձավորները Մոտեցան ու կանգնեցին իմ դեմ. Եվ մերձավորներս ինձանից հեռու մնացին։


Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի իսպառ մոռանաս ինձ, Մինչև ե՞րբ երեսդ պիտի դարձնես ինձանից,


Ապա իմացա, որ նա Աստծուց չէր ուղարկված, և նրա մարգարությունն իմ դեմ էր։


Երամի որդիներից՝ Եղիեզին, Եսիան, Մեղքիան, Սամեասը, Սիմեոնը,


Այն ժամանակ մարդ ուղարկեցի Եղիազարի, Արիելի, Սեմեայի, Առնաամի, Արիբի, Եղնաթանի, Նաթանի, Զաքարիայի, Մեսողաամի, Հովարիբի և Հեղմաթամի մոտ, որոնք իմաստուն մարդիկ էին,


ընդվզեցին ու փակեցին տաճարի դռները, հանգցրին ճրագները, խունկ չծխեցին և զոհեր չմատուցեցին Իսրայելի սուրբ Աստծուն։


Երբ Եզեկիան հաստատվեց իր թագավորության մեջ, առաջին ամսին բացեց Տիրոջ տան դռները և նորոգեց դրանք։


Աքազը հեռացրեց Տիրոջ տան սպասքը, կտոր-կտոր արեց դրանք, Տիրոջ տան դռները փակեց և իր համար զոհասեղաններ շինեց Երուսաղեմի ամեն մի անկյունում։


Նա վեց տարի նրա հետ Տիրոջ տանը թաքնվեց, երբ Գոթողիան թագավորում էր երկրում։


Աքաաբի տնից ոչնչացնես բոլոր արուներին, Իսրայելից՝ նրա բոլոր ժառանգներին՝ գերի թե ազատ,


Նա տաճարի և սրբարանի արտաքին պատերին կից չորս կողմից պատվարներ կառուցեց և շուրջանակի սենյակներ շինեց։


Մեռավ Բալայենոնը՝ Աքոբովրի որդին, և նրա փոխարեն թագավորեց Ադադը՝ Բադադի որդին։ Նրա քաղաքի անունը Փոգովր էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել։ Սա Մազովբի որդի Մատրեթի դուստրն էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ