Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 3:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Ձկան դարպասը շինեցին Ասանի որդիները։ Սրանք ծածկեցին այն, դրեցին դռները, փականներն ու նիգերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Ձկների դուռը շինեցին Սենաայի որդիները. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 3:3
11 Խաչաձեւ Հղումներ  

ապա դեպի Եքթիերան դարպասը և Անամայելի աշտարակով մինչև Ջրավազանի դարպասը։ Երգերի ձայնը լսվում էր ամենուր, որովհետև Եզրասը հրամայել էր կանգնել պարսպի բոլոր դարպասների վրա և երգել։


Դրանից հետո նա պարիսպ շինեց Դավթի քաղաքից դուրս՝ Գեհոնի արևմուտքում, հեղեղատում, որ ձգվում էր մինչև դարպասի մուտքը և շրջապատում Օփելը. նա շատ բարձրացրեց այն։ Նաև զորքի հրամանատարներ նշանակեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում։


Եվ այն օրը,- ասում է Տերը,- աղաղակի ձայն կլինի խոցոտվածների դռնից, գույժ՝ երկրորդ դռնից, և մեծ կոտորած՝ բլուրներից։


Մի թուղթ էլ՝ ուղղված Ասափին, որ արքունի անտառի պահապանն է, որ ինձ փայտ տա քաղաքի դարպասների և պարիսպի շինության և այն տան համար, ուր ես պիտի մտնեմ»։ Թագավորը տվեց, որովհետև իմ Աստծու ձեռքը բարությամբ էր վարվում ինձ հետ։


Երբ պարսպի շինությունն ավարտվեց և նրա դռները կանգնեցրի, կարգվեցին դռնապանները, երգիչները, սաղմոսասացներն ու ղևտացիները։


Երբ Սանաբաղատը, Տուբիան և Գեսամ Արաբացին և մեր թշնամիներից շատ ուրիշները լսեցին, որ պարիսպը շինեցի, ահ ու դողի մեջ ընկան. մինչ այդ դռները դեռ չէին կանգնեցվել։


Փասեկի որդի Հուդան և Բասոդիայի որդի Մեսողամը նորոգեցին Հին դարպասը. սրանք ծածկեցին այն, կանգնեցրին նրա դռները, փականներն ու նիգերը։


Նրանց կողքին աշխատում էին Մասիզեբելի որդի Բարաքի որդի Մոսոլամը, իսկ սրանց կողքին՝ Բաանի որդի Սադովկը։


Սեննի որդիները՝ երեք հազար վեց հարյուր երեսուն։


Սենանայի որդիները՝ երեք հազար հարյուր երեսուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ