Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 13:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Այն օրերին տեսա, որ Հուդայի երկրում շաբաթ օրով հնձաններ էին տրորում, հնձած խրձեր էին բերում Երուսաղեմի դարպասներով, գրաստներին բարձել էին գինու, խաղողի և թզի բեռներ և շաբաթ օրով բեռները բերում էին Երուսաղեմ։ Ես վկաներ բռնեցի, որ նրանք շաբաթ օրը վաճառք են անում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Այն օրերին տեսա, որ Հրեաստանում շաբաթ օրը խաղող էին տրորում և խրձերը բերում, բեռնում էին էշերին, նաև գինի, խաղող ու թուզ և ամեն տեսակ բեռ, և շաբաթ օրը բերում էին Երուսաղեմ։ Եվ ես հանդիմանեցի նրանց իրենց ուտելիք ծախած օրը։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 13:15
31 Խաչաձեւ Հղումներ  

Մեր դուստրերին չենք տա օտար ժողովուրդների որդիներին և հեթանոսների դուստրերին չենք առնի մեր որդիների համար։


Ես նրանց ասացի. «Դուք ինչո՞ւ եք քնում պարսպից դուրս. եթե էլի տեսնեմ այդ անօրենությունը, հրաման կտամ, որ դուք չգաք մեր շաբաթներին և չմտնեք այս քաղաքը»։


Վեց օր կաշխատես, իսկ յոթերորդ օրը կհանգստանաս։ Կհանգստանաս նաև ցանքի ու հնձի ժամանակ։


Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։


Եվ այն անապատում Իսրայելի տանն ասացի. “Իմ հրամաններո՛վ շարժվեք”, բայց չշարժվեցին։ “Իմ օրենքները պահե՛ք՝ գործադրելով դրանք, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի”։ Սակայն Իսրայելի տունն ինձ դառնացրեց անապատում։ Իմ հրամաններով չշարժվեցին, իմ օրենքները մերժեցին, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Իմ շաբաթները սաստիկ պղծեցին։ Եվ ասացի, որ անապատում նրանց վրա իմ զայրույթն եմ թափելու՝ նրանց ոչնչացնելու համար։


Իսկ եթե ինձ չլսեք, շաբաթ օրը սուրբ չպահեք, շաբաթ օրը բեռներ բարձեք և մտնեք Երուսաղեմի դռներով, ապա կրակ կվառեմ նրա դռներին, որն ամեն կողմից կլափի Երուսաղեմն ու չի հանգչի”»։


Եվ եթե լինի այնպես,- ասում է Տերը,- որ իսկապես լսեք ինձ, շաբաթ օրը բեռ չբերեք այդ քաղաքի դռներով, շաբաթ օրը սուրբ պահեք, այդ օրը ոչ մի գործ չանեք,


Եվ եթե պատահի, որ մոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, և գնաս օտար աստվածների հետևից, պաշտես ու երկրպագես դրանց, այսօր երդվում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կկորչեք։


“Վեց օր պիտի աշխատեք, իսկ յոթերորդ օրը պիտի հանգստանաք. շաբաթ օրը սուրբ է՝ Տիրոջը նվիրված հանգստյան օր։ Ով այդ օրն աշխատի, կմեռնի։


Եվ դարձյալ զգուշացրիր նրանց՝ դառնալու քո Օրենքին, իսկ նրանք հիմարությամբ անմտանալով չանսացին քո օրենքներին և մեղանչեցին քո հրամանների և պատվիրանների դեմ, որ դու ասել և հրամայել էիր, որպեսզի մարդկանցից ով կատարի քո պատվիրանների խոսքերը, ապրի նրանցով։ Իսկ նրանք դարձրին իրենց թիկունքները, խստապարանոց դարձան և չլսեցին քո խոսքը։


որ ոչ ոք չափը չանցնի և այդ հարցում դիպչի իր եղբոր պատվին, որովհետև Տերը վրեժխնդիր է այդ ամենի համար, ինչպես որ նախապես ձեզ ասացինք և հաստատեցինք։


Արդ, այս եմ ասում ու հաստատում եմ Տիրոջով. այլևս չապրեք այնպես, ինչպես հեթանոսներն են ապրում իրենց մտքի ունայնությամբ։


Հաստատում եմ, որ ամեն մարդ, ով թլփատվի, պարտավոր է ամբողջ Օրենքը գործադրել։


Վկայություն տվեցի հրեաներին և հեթանոսներին՝ Աստծու առաջ ապաշխարության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի մասին։


Եվ Պետրոսն ուրիշ շատ խոսքերով վկայություն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատե՛ք ձեզ այս խոտորյալ սերնդից»։


«Իմ ժողովո՛ւրդ, ի՞նչ եմ արել քեզ կամ ինչո՞վ եմ տրտմեցրել քեզ կամ ինչո՞վ եմ նեղացրել քեզ, ինձ պատասխա՛ն տուր։


ինչպես ասաց Տերը ձեզ՝ Հուդայի մնացորդներիդ՝ «Չմտնե՛ք Եգիպտոս»։ Բայց այժմ լա՛վ իմացեք, այսօր ձեր առաջ վկայում եմ,


Անօրենությամբ հղացավ և մեղքի մեջ մայրս ծնեց ինձ։


Նա մարգարեներ առաքեց նրանց մոտ, որ դեպի Տերը դարձնեն նրանց, սակայն նրանք չլսեցին։ Նրանց վկայություններ տվեց, սակայն նրանք չանսացին։


Ձուկ և ամեն տեսակ ապրանք բերողները նստում էին վաճառքի տեղերում, և հրեաները շաբաթ օրը Երուսաղեմի մեջ գնումներ էին կատարում։


նրանք էլ մերժում են օրենքները և գովում ամբարշտությունը. իսկ նրանք, որ սիրում են օրենքը, իրենց պարսպով են շրջապատում։


և ասում էիք. «Ե՞րբ պիտի անցնի այս ամիսը, որ շահ անենք, և այս շաբաթը, որ բացենք գանձարկղերը՝ չափը փոքրացնելու և կշիռը մեծացնելու, ստության կշռաքարեր սարքելու համար.


Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Իսրայելի որդիները թող պահեն շաբաթները սերնդեսերունդ՝ որպես հավիտենական ուխտ։


Այս երկրի ժողովուրդները շաբաթ օրը մեզ մոտ վաճառքի բան չեն բերի, և շաբաթ օրը նրանցից ոչինչ չենք գնի, որովհետև սուրբ օր է. յոթերորդ օրը սուրբ կպահենք։


Կհավատա՞ս, որ սերմանվելիքներդ փոխհատուցելու է ու հավաքելու քո կալում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ