Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 12:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Սրանք բոլորը սպասավորություն էին անում Հովսեդեկի որդի Հեսուի որդի Հովակիմի և Նեեմիայի ու Եզրաս քահանայի՝ Տիրոջ օրենքի դպրի օրերին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Նրանք Հովսեդեկի որդի Հեսուի որդի Հովակիմի օրերում և Նեեմիա կուսակալի և Եզրաս քահանա դպիրի օրերում էին։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 12:26
5 Խաչաձեւ Հղումներ  

Նա իշխում էր բոլոր թագավորների վրա՝ Եփրատ գետից մինչև փղշտացիների երկիրն ու մինչև Եգիպտոսի սահմանները։


Այս է այն հրամանագիրը, որ Արտաշես թագավորը տվեց Եզրաս քահանային և Տիրոջ օրենքի ու Իսրայելին տրված պատվիրանների գրքի դպրին.


Այս Եզրասը, որ վերադարձավ Բաբելոնից, Տիրոջ՝ Իսրայելի Աստծու կողմից Մովսեսին տրված Օրենքի հմուտ գիտակ էր։ Թագավորը նրան տվեց այն ամենը, ինչ նա խնդրեց, որովհետև Աստծու ձեռքը նրա հետ էր։


Այն ժամանակ ողջ ժողովուրդը մի մարդու նման հավաքվեց Ջրերի դարպասի առջևի հրապարակում, և Տիրոջ օրենքի դպիր Եզրասին ասացին, որ բերի Մովսեսի օրենքի գիրքը, որ Տերը տվել էր Իսրայելին։


Նեեմիան՝ կառավարիչը, Եզրաս քահանան ու դպիրը և ղևտացիները, որ ուսուցանում էին ժողովրդին, ողջ ժողովրդին ասացին. «Այս օրը Տիրոջ՝ մեր Աստծու համար սուրբ օր է. մի՛ սգացեք և մի՛ լացեք»։ Որովհետև ժողովուրդը լալիս էր՝ լսելով Օրենքի խոսքերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ