Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 9:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

47 Իսկ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն. մեզ համար ավելի լավ է մեկ աչքով մտնել Աստծու արքայությունը, քան թե երկու աչք ունենալ ու գեհեն ընկնել,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

47 Եվ եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն. քեզ համար ավելի լավ է, որ մեկ աչքով Աստծու արքայություն մտնես, քան երկու աչք ունենաս ու կրակի գեհենն ընկնես.

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 9:47
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան։


«Դաշինք կնքեցի աչքերիս հետ ես, ու նրանք չնայեցին կույսի։


Եվ եթե աչքդ գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և դե՛ն նետիր քեզնից. քեզ համար ավելի լավ է մեկ աչքով հավիտենական կյանք մտնել, քան թե երկու աչք ունենալ և գեհենի կրակն ընկնել։


Բայց ես ձեզ ասում եմ. ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորն ասի՝ հիմա՛ր, ենթակա կլինի ատյանի, և ով իր եղբորն ասի՝ անմի՛տ, կդատապարտվի գեհենի կրակին։


Եթե քո ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր, դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է խեղանդամ մտնել հավիտենական կյանքը, քան թե երկու ձեռք ունենալ և գնալ գեհեն՝ անշեջ կրակի մեջ։


«Եթե մեկն ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից, չի կարող իմ աշակերտը լինել.


Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծու արքայությունը տեսնել»։


Հիսուսը պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել.


Իսկ արդ որտե՞ղ է ձեր երանությունը։ Վկայում եմ ձեզ, եթե հնարավոր լիներ, ձեր աչքերը կհանեիք և կտայիք ինձ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ