Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 9:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Հիսուսը նրանց պատասխանեց. «Այդ տեսակ ոգին այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Եվ նա ասաց նրանց. «Այդ դիվային սերնդին ոչ ոք այլ կերպ չի կարող դուրս հանել, եթե ոչ աղոթքով ու ծոմով»։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 9:29
17 Խաչաձեւ Հղումներ  

Հավատով արված աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի, իսկ գործած մեղքն էլ նրան կներվի։


Հիսուսը պատասխանեց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս լեռանը ասեք. “Տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ”, կտեղափոխվի։ Եվ անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար։


Անդադար աղոթե՛ք ամեն տեսակ աղոթքներով ու խնդրանքներով Հոգու օգնությամբ, և սրա համար արթո՛ւն մնացեք կատարյալ հարատևությամբ և խնդրանքներով, բոլոր սրբերի համար։


Երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ այն ինձնից հեռացնի։


Բազում անգամ եղա աշխատանքների և հոգնությունների մեջ՝ հաճախ անքուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտահար ու մերկ։


Այն ժամանակ գնում և վերցնում է իրենից ավելի չար յոթ այլ դևեր և մտնում, բնակվում է այնտեղ, և այն մարդու վերջին վիճակը լինում է ավելի վատ, քան նախկինը»։


Բայց մարմինս ճնշումների եմ ենթարկում և զսպում, որպեսզի ուրիշներին քարոզելուց հետո ես ինքս անպիտան չլինեմ։


Նրանց համար ըստ յուրաքանչյուր եկեղեցու երեցներ ձեռնադրեցին, պահեցողությամբ հանդերձ աղոթք անելով՝ նրանց հանձնեցին Տիրոջը, որին հավատացել էին։


Ապա գնում է և իր հետ վերցնում իրենից ավելի չար յոթ ուրիշ ոգիներ և մտնում բնակվում է այնտեղ, և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան նախկինում էր։ Այսպես կլինի նաև այս չար սերնդի հետ»։


հարվածների տակ, բանտերում, խռովությունների մեջ, տքնությունների մեջ, հսկումների մեջ, ծոմապահության մեջ,


Բայց այս տեսակ դևն այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ»։


Երբ Հիսուսը տուն մտավ, աշակերտներն առանձին հարցրին նրան. «Մենք ինչո՞ւ չկարողացանք հանել նրան»։


Նրանք այնտեղից մեկնեցին և անցնում էին Գալիլեայի միջով։ Հիսուսը չէր ուզում, որ որևէ մեկն իմանա,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ