39 Հիսուսը հրամայեց ժողովրդին խումբ-խումբ նստեցնել դալար խոտի վրա։
39 Այդ ժամանակ նրանց կարգադրեց, որ բոլորին խումբ-խումբ նստեցնեն դալար խոտի վրա։
Եվ ձեր ամեն ինչը պարկեշտությամբ և կարգ ու կանոնով թող լինի։
որովհետև Աստված ոչ թե խռովության Աստված է, այլ խաղաղության։
Հիսուսը կարգադրեց ժողովրդին, որ նստեն գետնին։
նրա խորտիկները, նրա պաշտոնյաների նստելն ու սպասավորների կեցվածքը, նրա հանդերձանքը, նրա մատռվակներին ու Տիրոջը մատուցվող ողջակեզները, ապշեց։
Ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունեք, գնացեք տեսե՛ք»։ Երբ աշակերտներն իմացան, նրան ասացին. «Հինգ նկանակ, նաև երկու ձուկ»։
Եվ նրանք դաս-դաս նստեցին. տեղ-տեղ՝ հարյուր, տեղ-տեղ էլ՝ հիսուն։
Որովհետև շուրջ հինգ հազար մարդ կար։ Նա աշակերտներին ասաց. «Նստեցրե՛ք դրանց խումբ-խումբ, հիսուն-հիսուն»։
Հիսուսն ասաց. «Նստեցրե՛ք մարդկանց»։ Այնտեղ առատ խոտ կար։ Եվ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին։