17 Եվ սկսեցին աղաչել Հիսուսին, որ հեռանա իրենց սահմաններից։
17 Եվ սկսեցին աղաչել Հիսուսին, որ իրենց սահմաններից դուրս գնա։
Աբիմելեքն ասաց Իսահակին. «Հեռացի՛ր մեր երկրից, որովհետև մեզանից շատ ավելի հզոր դարձար»։
Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մոտ, որ մեղքե՞րս հիշեցնես ու որդո՞ւս սպանես»։
Եվ ահա ամբողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ ելավ։ Երբ նրան տեսան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից։
և ասաց. «Թո՛ղ, ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թե ո՛վ ես, Աստծու Սուրբը»։
բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ի՞նչ կա իմ և քո միջև, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի։ Երդվեցնում եմ քեզ Աստծով, մի՛ տանջիր ինձ»,
Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին փաթաթվեց ու ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ».
Եվ գերգեսացիների երկրի տարածքում գտնվող ողջ բնակչությունն աղաչում էր Հիսուսին՝ հեռու գնալ իրենց սահմաններից, որովհետև մեծ վախով տագնապում էին։ Եվ նա նավակ նստեց ու վերադարձավ։
Եվ երբ նրանց դուրս հանեցին, խնդրեցին նրանց, որ հեռանան իրենց քաղաքից։
Բայց չմեռնենք, որովհետև այս մեծ կրակը կարող է մեզ սպանել. եթե մյուս անգամ դարձյալ լսենք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը, ապա կմեռնենք։