1 Հիսուսը դարձյալ ժողովարան մտավ։ Այնտեղ մի մարդ կար, որի ձեռքը չորացած էր։
1 Հիսուսը դարձյալ ժողովարան մտավ։ Այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար։
Մտան Կափառնաում, և հենց շաբաթ օրը ժողովարան մտնելով՝ Հիսուսն ուսուցանում էր նրանց։
Երբ Հերոբովամ արքան լսեց Աստծու մարդու՝ Բեթելում գտնվող զոհասեղանին ուղղված խոսքերը, իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնե՛ք դրան», բայց դեպի նա մեկնված նրա ձեռքը գոսացավ, և չկարողացավ այն հետ քաշել իրեն,
Դրա մեջ պառկած էր հիվանդների, կույրերի, կաղերի և գոսացածների մի մեծ բազմություն, որ սպասում էին ջրերի խառնվելուն։
Եվ քարոզում էր ողջ Գալիլեայում՝ նրանց ժողովարաններում, և դևեր էր հանում։
Ուրեմն՝ Մարդու Որդին տերն է նաև շաբաթ օրվա»։