2 Կիրակի օրը՝ վաղ առավոտյան, արևածագին, եկան գերեզման։
2 Եվ շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան՝ արևածագին, գնացին գերեզման։
Շաբաթ օրը՝ երեկոյան, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին ու մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։
Երբ շաբաթ օրն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամը և Սողոմեն գնացին, խնկի պատրաստություն տեսան, որպեսզի գան, օծեն Հիսուսի մարմինը։
Եվ միմյանց ասում էին. «Մեզ համար գերեզմանի մուտքից քարը ո՞վ կգլորի»։
Բայց կիրակի օրը՝ առավոտյան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ եկան և ուրիշ կանայք։
Կիրակի օրը՝ առավոտյան արշալույսին, դեռ չլուսացած, Մարիամ Մագդաղենացին գերեզման եկավ ու տեսավ, որ քարը գերեզմանի դռնից վերցված է։