Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 15:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Ովքեր անցնում էին, հայհոյում էին նրան և շարժելով իրենց գլուխները՝ ասում էին. «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Անցորդները հայհոյում էին նրան և իրենց գլուխները շարժելով՝ ասում. «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 15:29
16 Խաչաձեւ Հղումներ  

Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, ո՛վ անցորդներ, հե՛տ դարձեք, նայե՛ք ու տեսե՛ք՝ ինձ հասած ցավերի նման ցավեր եղե՞լ են արդյոք. Տերը ձայնը բարձրացրեց ինձ վրա և իր բարկության ու ցասման ժամին խոնարհեցրեց ինձ։


Բոլոր անցորդները ծափ զարկեցին, սուլում էին ու շարժում իրենց գլուխները Սիոնի դստեր վրա. «Ա՞յս է այն քաղաքը,- ասում էին,- որ ամբողջ երկրի փառքի պսակն էր և ուրախությունը»։


և ասացին. «Սա ասում էր. “Կարող եմ քանդել Աստծու տաճարը և երեք օրում շինել”»։


«Մենք լսեցինք նրանից, որ ասում էր. “Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը և երեք օրում կկառուցեմ մեկ ուրիշը՝ անձեռակերտ”»։


Այսպիսով կատարվեց Սուրբ Գրքի այն խոսքը, որ ասում է՝ «Անօրենների շարքը դասվեց»։


ազատի՛ր ինքդ քեզ և ցա՛ծ իջիր այդ խաչից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ