Եկան Երուսաղեմ։ Հիսուսը, տաճար մտնելով, սկսեց վռնդել տաճարում գտնվող վաճառողներին ու գնորդներին, լումայափոխների սեղանները տապալեց և աղավնեվաճառների աթոռները շուռ տվեց։
Եվ ուսուցանում էր նրանց ու ասում. «Սուրբ Գիրքն ասում է. “Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի” (Ես. 56.7), իսկ դուք այն ավազակների որջերի եք վերածել»։