Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 10:48 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

48 Շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա ավելի բարձր էր աղաղակում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

48 Շատերը նրան սաստում էին, որ լուռ մնար, բայց նա է՛լ ավելի էր աղաղակում. «Որդի՛ Դավթի, ողորմի՛ր ինձ»։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 10:48
15 Խաչաձեւ Հղումներ  

Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ և պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով և արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։


Առջևից գնացողները սաստեցին նրան, որ լռի։ Իսկ նա առավել բարձր էր աղաղակում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։


Մինչ Հիսուսն այս էր խոսում, ժողովրդապետի տնից ոմանք եկան և Հայրոսին ասացին. «Քո դուստրը մեռավ, էլ ինչո՞ւ ես նեղություն տալիս Վարդապետին»։


Ժողովուրդն սկսեց սաստել նրանց, որ լռեն։ Իսկ նրանք ավելի բարձր էին աղաղակում և ասում. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»։


Այդ ժամանակ Հիսուսի մոտ մանուկներ բերվեցին, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա և աղոթի, սակայն աշակերտները սաստեցին նրանց։


Կփնտրեք ինձ և կգտնեք, որովհետև ինձ փնտրելու եք ձեր ամբողջ սրտով։


Թագավորը հույսը Տիրոջ վրա կդնի. Բոլոր նրանով երդվողները թող պարծենան, Թող խցվեն նրանց բերանները, Ովքեր խոսում են անիրավություն։


Անդադար աղոթե՛ք ամեն տեսակ աղոթքներով ու խնդրանքներով Հոգու օգնությամբ, և սրա համար արթո՛ւն մնացեք կատարյալ հարատևությամբ և խնդրանքներով, բոլոր սրբերի համար։


Երբ Հիսուսն այնտեղից մեկնեց, նրա հետևից գնացին երկու կույրեր։ Նրանք աղաղակում էին և ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի»։


Հիսուսի մոտ մանուկներ էին բերում, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա, բայց աշակերտները հանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ