Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 10:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

47 Երբ լսեց, որ անցնողը Հիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել և ասել. «Դավթի՛ Որդի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

47 Երբ լսեց, որ Հիսուս Նազովրեցին է անցնում, սկսեց աղաղակել ու ասել. «Որդի՛ Դավթի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 10:47
24 Խաչաձեւ Հղումներ  

Հեսսեի արմատից գավազան պիտի ընձյուղվի, ծաղիկ պիտի բուսնի այդ արմատից։


Հիսուս Քրիստոսի՝ Դավթի որդու, Աբրահամի որդու ծննդաբանությունը։


Ժողովրդի ողջ բազմությունը զարմացավ և ասում էր. «Մի՞թե սա է Քրիստոսը՝ Դավթի Որդին»։


Եվ ահա քանանացի մի կին, գալով այդ սահմաններից, սկսեց աղաղակել և ասել. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի, դուստրս դաժանորեն դիվահարվում է»։


Եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների այն խոսքը, թե Նազովրեցի է կոչվելու։


Ահա երկու կույրեր նստած էին ճանապարհի եզրին։ Երբ լսեցին, որ Հիսուսն անցնում է, աղաղակեցին և ասացին. «Ողորմի՛ր մեզ, Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի»։


Ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է, Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։


Առջևից ու հետևից գնացող բազմությունը աղաղակում էր և ասում. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով (Սաղ. 117(118).26), օրհնությո՜ւն Բարձրյալին»։


Երբ նա դարպասից դուրս ելավ, նրան մեկ ուրիշ կին տեսավ և այդտեղ կանգնածներին ասաց. «Սա ևս Հիսուս Նազովրեցու հետ էր»։


Երբ Հիսուսն այնտեղից մեկնեց, նրա հետևից գնացին երկու կույրեր։ Նրանք աղաղակում էին և ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի»։


և ասաց. «Թո՛ղ, ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թե ո՛վ ես, Աստծու Սուրբը»։


Եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, և ըստ իր սովորության՝ շաբաթ օրը ժողովարան մտավ։


Նաթանայելը նրան ասաց. «Իսկ հնարավո՞ր է, որ Նազարեթից որևիցե լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։


Պիղատոսը մի տախտակ էլ սարքեց ու դրեց խաչի վրա. գրված էր՝ «Հիսուս Նազովրեցի՝ հրեաների թագավոր»։


ուրիշներն ասում էին՝ «Սա՛ է Քրիստոսը». իսկ մնացածն էլ ասում էր՝ «Մի՞թե Քրիստոսը Գալիլեայից է գալու։


Նրան պատասխանեցին ու ասացին. «Մի՞թե դու էլ Գալիլեայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս»։


նրա բերանից իսկ լսեցինք, թե՝ “Հիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի տաճարը և փոխի այն օրենքները, որ Մովսեսը փոխանցեց մեզ”»։


Ես՝ Հիսուսս, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես արմատ և սերունդ եմ Դավթից, պայծառ աստղն առավոտի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ