44 և ձեզնից ով ուզենա առաջինը լինել, բոլորի ծառան պիտի լինի,
44 Եվ ձեզանից ով ուզում է առաջինը լինել, բոլորի ծառան պետք է լինի։
Եթե մեկն ուզենա քեզ դատի կանչել և քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող։
Ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզնից ով ուզենա մեծ լինել, ձեր սպասավորը պիտի լինի,
որովհետև Մարդու Որդին ինքն էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը որպես փրկագին տալու շատերի համար»։
Երբ նստեց, կանչեց տասներկուսին և նրանց ասաց. «Եթե մեկն ուզում է առաջինը լինել, թող լինի բոլորի վերջինը և բոլորի սպասավորը»։
այլ ինքն իրեն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման դառնալով և մարդկային տեսքով հայտնվելով։