Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 10:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Նրանք ասացին. «Շնո՛րհ արա մեզ, որ քո փառքի մեջ նստենք մեկս քո աջում, իսկ մյուսս՝ ձախում»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Նրանք ասացին նրան. «Մեզ շնո՛րհ արա, որ քո փառքի մեջ մեկս քո աջ կողմում նստի, մյուսս՝ քո ձախ կողմում»։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 10:37
10 Խաչաձեւ Հղումներ  

Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։


Ալելուիա Իմ ամբողջ սրտով Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր, Ողջամիտների ժողովներում։


Եկե՛ք և տեսե՛ք Աստծու գործերը, Որ հրաշքներ և նշաններ գործեց երկրի վրա.


Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ երկրորդ գալստյանը, երբ Մարդու Որդին նստի իր փառքի աթոռին, դուք էլ, որ եկաք իմ հետևից, կնստեք տասներկու աթոռներին՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին։


«Արդ, երբ Մարդու Որդին գա իր փառքով, և բոլոր հրեշտակները՝ նրա հետ, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։


Հիսուսը նրանց հարցրեց. «Ի՞նչ եք ուզում ինձնից, որ անեմ ձեզ համար»։


Եվ ինքը՝ Տեր Հիսուսը, աշակերտների հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց և նստեց Հոր աջ կողմում։


Ով ինձ և իմ խոսքերը ամոթ համարի այս շնացող ու մեղավոր սերնդի մեջ, Մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գա իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով»։


Չէ՞ որ Քրիստոսը պետք է նույն այդ չարչարանքները կրեր և այնպես մտներ իր փառքի մեջ»։


Քննում էին, թե ո՛ր և ինչպիսի՛ ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին, որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին և դրանից հետո՝ նրա փառքի մասին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ