Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 1:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 «Լրացել է ժամանակը, և մոտեցել է Աստծու արքայությունը. ապաշխարե՛ք և հավատացե՛ք Ավետարանին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 ու ասում. «Լրացել է ժամանակը, և մոտեցել է Աստծու թագավորությունը. ապաշխարե՛ք ու հավատացե՛ք Ավետարանին»։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 1:15
17 Խաչաձեւ Հղումներ  

Երբ գնաք, քարոզե՛ք և ասե՛ք, որ մոտեցել է երկնքի արքայությունը։


և ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։


Այնուհետև Հիսուսն սկսեց քարոզել և ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։


“Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թոթափում ենք ձեզ վրա. բայց իմացե՛ք, որ մոտեցել է Աստծու արքայությունը”։


Եվ բժշկե՛ք դրա մեջ եղած հիվանդներին և նրանց ասե՛ք. “Աստծու արքայությունը մոտեցել է ձեզ”։


և նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր բոլոր ազգերի մեջ՝ Երուսաղեմից սկսած։


Վկայություն տվեցի հրեաներին և հեթանոսներին՝ Աստծու առաջ ապաշխարության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի մասին։


միակ իմաստուն Աստծուն՝ Հիսուս Քրիստոսի միջոցով. նրան փառք հավիտյանս։ Ամեն։


Իսկ երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որ ծնվեց կնոջից և մտավ Օրենքի տակ՝


որպեսզի ժամանակների լրումին իրագործի այն, այսինքն՝ Քրիստոսով բովանդակի ամեն ինչ, որ երկնքում է և որ երկրի վրա է։


որն ինքն իրեն տվեց որպես փրկագին բոլորի համար։ Սա եղավ վկայությունն իր ժամանակների,


բայց իր խոսքը հայտնեց իր ժամանակին՝ քարոզության միջոցով, որն ինձ վստահվեց մեր Փրկիչ Աստծու հրամանով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ