Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 9:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Գնացե՛ք, սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում “Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ” (Ովս. 6.6), որովհետև չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Գնացեք սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում "Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ" (Ովս. 6.6). որովհետև ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ մեղավորներին»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 9:13
39 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Հիսուսը լսեց այս, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին. ես էլ չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։


որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին»։


Քանզի կամենում եմ ողորմություն և ոչ թե զոհաբերություն, և առավել Աստծու գիտություն, քան ողջակեզներ։


Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության»։


Եթե իմանայիք, թե ի՛նչ է նշանակում. “Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ” (Ովս. 6.6), ապա անմեղներին չէիք դատապարտի։


Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև, քան զոհերի արյունը։


Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն։


Արդ, ապաշխարե՛ք և դարձի՛ եկեք՝ ձեր մեղքերը ջնջելու համար,


Այս լսելով՝ լռեցին և փառավորում էին Աստծուն ու ասում. «Ուրեմն Աստված հեթանոսներին ևս դեպի կյանք տանող ապաշխարություն տվեց»։


և ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։


Նրան Աստված իր զորությամբ բարձրացրեց՝ որպես առաջնորդ և փրկիչ՝ Իսրայելին ապաշխարություն և մեղքերի թողություն տալու համար։


և նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր բոլոր ազգերի մեջ՝ Երուսաղեմից սկսած։


Այնուհետև Հիսուսն սկսեց քարոզել և ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։


Պետրոսը դարձավ նրանց ու ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, որով պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը։


Այսուհետև ապաշխարության արժանի ապացո՛ւյց տվեք


Վկայություն տվեցի հրեաներին և հեթանոսներին՝ Աստծու առաջ ապաշխարության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի մասին։


Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե Սուրբ Գրքում երբևիցե չեք կարդացել. “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ. Տիրոջ կողմից եղավ սա, և մեր աչքին սքանչելի է” (Սաղ. 117(118).22-23)։


Հիսուսը նրանց ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե ի՛նչ արեց Դավիթը, երբ քաղցեցին ինքը և նրանք, որ իր հետ էին։


Իսկ մեռելների հարության մասին դուք չե՞ք կարդացել Մովսեսի գրքում՝ մորենու դրվագում, թե ինչպես Աստված ասաց նրան. “Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը” (Ելք 3.6)։


Հիսուսը նրանց պատասխանեց. «Ձեր Օրենքում գրված չէ՞. “Ես ասացի, թե աստվածներ եք” (Սաղ. 81(82).6)։


Նա պատասխանեց նրանց և ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե նա, ով ստեղծեց, հենց սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2),


Կամ չե՞ք կարդացել Օրենքում, որ քահանաները լուծում են շաբաթ օրերը՝ տաճարում ծառայելով, սակայն մեղավոր չեն համարվում։


Եվ նա ասաց նրան. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես ընթերցում»։


և նրան ամբողջ սրտով, ամբողջ զորությամբ և ամբողջ մտքով սիրելը, ինչպես նաև ընկերոջն իր անձի պես սիրելն առավել է, քան ողջակեզներն ու զոհերը»։


Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Ոչ թե առողջներին, այլ հիվանդներին են բժիշկներ պետք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ