Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 5:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 թո՛ղ քո ընծան, գնա՛, նախ հաշտվի՛ր եղբորդ հետ և ապա ե՛կ, քո ընծան մատուցի՛ր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 թո՛ղ քո ընծան այնտեղ՝ սեղանի առաջ, և գնա՛, նախ եղբորդ հետ հաշտվի՛ր, ապա արի՛, քո ընծան մատուցի՛ր։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 5:24
13 Խաչաձեւ Հղումներ  

Բայց հիմա յոթ զվարակ առե՛ք ու յոթ խոյ, գնացե՛ք իմ ծառա Հոբի մոտ, ու թող նա ողջակեզ անի ձեզ համար, իմ ծառա Հոբը թող նաև աղոթի ձեզ համար, քանի որ, եթե ես նկատի ունեցած չլինեի նրան, ու նրա համար չլիներ այս, ես արդարև կորստի մատնած կլինեի ձեզ, որովհետև իմ ծառա Հոբի մասին ճշմարիտ բաներ չասացիք»։


խո՛ւյս տուր նրանից և մի՛ արհամարհիր։


Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ տալիս եք անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը, բայց անտեսել եք Օրենքի կարևոր կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը։ Հարկավոր էր սրանք կատարել, իսկ մյուսներն էլ չանտեսել։


Եթե զոհասեղանին քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե եղբայրդ քո դեմ ոխ ունի,


Աղը լավ բան է, բայց եթե համը կորցնի, ինչո՞վ պիտի համեմվի։ Արդ, դուք ձեր մե՛ջ ունեցեք աղը և իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք»։


Ամեն մարդ նախ ինքն իրեն թող քննի և ապա միայն ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից,


Ուզում եմ, որ ամեն տեղ, երբ տղամարդիկ աղոթեն, վեր պարզեն մաքուր ձեռքեր, առանց բարկության և երկմտության։


Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ