Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 4:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Այդտեղից առաջ գնալով՝ Հիսուսը տեսավ երկու ուրիշ եղբայրների՝ Զեբեդեոսի որդի Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին, որոնք Զեբեդեոսի հետ նավակի մեջ էին և իրենց ուռկաններն էին կարգի բերում։ Հիսուսը նրանց էլ կանչեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Այնտեղից առաջանալով՝ Հիսուսը տեսավ երկու ուրիշ եղբայրների՝ Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, իրենց հոր՝ Զեբեդեոսի հետ նավի մեջ ուռկանները կարգի բերելիս։ Հիսուսը կանչեց նրանց։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 4:21
12 Խաչաձեւ Հղումներ  

Տասներկու առաքյալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս անվանվեց, և նրա եղբայրը՝ Անդրեաս, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես,


Վեց օր հետո Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, նրանց առանձին հանեց մի բարձր լեռ


Եվ իր հետ վերցրեց Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին։ Նա սկսեց տխրել և տագնապել։


Նրանք, իսկույն թողնելով գործիքները, գնացին նրա հետևից։


Նրանք, իսկույն թողնելով նավակն ու իրենց հորը, գնացին նրա հետևից։


ընտրեց նաև Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, և նրանց կոչեց Բաներեգես, այսինքն՝ Որոտման որդիներ.


Եվ ոչ ոքի թույլ չտվեց իր հետ գնալ, բացի Պետրոսից, Հակոբոսից և նրա եղբայր Հովհաննեսից։


Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկվորյակ կոչվածը, Նաթանայելը՝ Գալիլեայի Կանա քաղաքից, Զեբեդյան եղբայրները և աշակերտներից ուրիշ երկու հոգի միասին էին։


և Հովհաննեսի եղբորը՝ Հակոբոսին, սրով սպանեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ