Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 4:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 «Զաբուղոնի երկիր և Նեփթաղիմի երկիր, ծովի ճանապարհ և Հորդանանի այն կողմը, հեթանոսներով բնակեցված Գալիլեա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 «Զաբուղոնի՛ երկիր ու Նեփթաղիմի՛ երկիր, ծովի ճանապարհ՝ Հորդանանից այն կողմ, հեթանոսների Գալիլեա՛.

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 4:15
9 Խաչաձեւ Հղումներ  

Տյուրոսի Քիրամ արքան Սողոմոնին մատակարարել էր եղևնափայտ, մայրի փայտ, ոսկի և այն ամենը, ինչ Սողոմոնն ուզել էր։ Այն ժամանակ Սողոմոն արքան Քիրամին Գալիլեայում քսան քաղաք նվիրեց։


Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։


Այն ժողովուրդը, որն ընթանում էր խավարի միջով, մեծ լույս տեսավ. ձեզ համար էլ, որ բնակվում եք աշխարհում և մահվան ստվերների մեջ, լույս պիտի ծագի։


Թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնաումում, Զաբուղոնի ու Նեփթաղիմի սահմաններում,


որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը.


Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն էր գնում, որ եկել էր Գալիլեայից, Դեկապոլիից, Երուսաղեմից, Հրեաստանից և Հորդանանի մյուս կողմից։


Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված է իր մասին Սուրբ Գրքում։


Եվ առանձնացրին Կադեսը Գալիլեայում, Նեփթաղիմի լեռան վրա, Սյուքեմը՝ Եփրեմի լեռան վրա, և Արբոկ քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը՝ Հուդայի լեռան վրա.


Նեփթաղիմի ցեղից՝ սպանողի համար առանձնացված ապաստանի քաղաք Կադեսը Գալիլեայում և նրա արվարձանները, ինչպես նաև Եմաթդովրը և նրա արվարձանները, Նոյեմոնը և նրա արվարձանները, ընդամենը երեք քաղաք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ