49 Իսկ ուրիշներն ասում էին. «Թո՛ղ տեսնենք, թե Եղիան գալի՞ս է նրան փրկելու»։
49 Իսկ մյուսներն ասում էին. «Հիմա տեսնենք, թե Եղիան կգա՞ նրան փրկելու»։
Նրանցից մեկն իսկույն առաջ վազեց, քացախով ներծծված սպունգը վերցրեց և եղեգին անցկացնելով՝ տվեց նրան, որ խմի։
Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։
Գաղաադի Թեզբե գյուղից սերած Եղիա մարգարեն ասաց Աքաաբին. «Կենդանի է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող չի իջնի կամ անձրև չի գա, մինչև որ ես չասեմ»։
Երկրի բոլոր թագավորները կերկրպագեն նրան, Եվ բոլոր ազգերը կծառայեն։