39 Եվ ովքեր անցնում էին, հայհոյում էին նրան, շարժում գլուխները
39 Եվ անցորդները հայհոյում էին նրան, շարժում իրենց գլուխները
Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, ո՛վ անցորդներ, հե՛տ դարձեք, նայե՛ք ու տեսե՛ք՝ ինձ հասած ցավերի նման ցավեր եղե՞լ են արդյոք. Տերը ձայնը բարձրացրեց ինձ վրա և իր բարկության ու ցասման ժամին խոնարհեցրեց ինձ։
Տերը քեզ զորության գավազան կուղարկի Սիոնից, Եվ դու կտիրես քո թշնամիների մեջ։
Ես էլ ձեզ պես կարող էի խոսել, եթե դուք իմ տեղը լինեիք, և ես՝ ձեր տեղը։ Ձեզ պես ես էլ կարող էի գլուխս շարժել, ձեզ կսկիծ պատճառել խոսքերով։
Նրան ուղղված Տիրոջ խոսքն այս է. Արհամարհեց, անգոսնեց քեզ կույսը՝ Սիոնի դուստրը, Երուսաղեմի դուստրը ծաղրեց քեզ՝ շարժելով իր գլուխը։
Այն ժամանակ նրա հետ խաչը հանվեցին երկու ավազակներ՝ մեկը նրա աջից, մյուսը՝ ձախից։
Եվ հայհոյելով՝ ուրիշ շատ բաներ էլ էին ասում նրա երեսին։
քանի որ Տերը, կապարճը բացելով, խոցոտեց ինձ, և դեմքիս սանձ ուղարկեց։