Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 27:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Երբ հավաքվեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար ազատ արձակեմ. Հեսու Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Արդ, երբ հավաքվեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ՝ Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 27:17
9 Խաչաձեւ Հղումներ  

Եղիան, մոտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացե՛ք նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք»։ Ժողովուրդը նրան պատասխան չտվեց։


Հակոբից ծնվեց Հովսեփը՝ Մարիամի ամուսինը, որի հետ նշանված էր կույս Մարիամը, որից ծնվեց Հիսուսը, որն անվանվեց Քրիստոս։


Այդ ժամանակ մի նշանավոր բանտարկյալ ունեին, որի անունը Հեսու Բարաբբա էր։


Քանի որ Պիղատոսը գիտեր, որ նախանձից էին մատնել նրան։


Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ, վերացրո՛ւ դրան մեր միջից և խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց հարցրեց. «Ես ձեր թագավորին խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխանեցին. «Մենք այլ թագավոր չունենք, կայսրից բացի»։


Կինն ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան (Քրիստոս անվանված) պիտի գա. երբ գա, նա մեզ ամեն ինչ կպատմի»։


Իսկ եթե ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա այսօր որոշե՛ք, թե ո՛ւմ եք պաշտելու. գետի այն կողմի ձեր հայրերի՞ աստվածներին, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Իսկ ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետև նա սուրբ է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ