44 Թողեց նրանց և երրորդ անգամ գնաց, աղոթքի կանգնեց ու նորից նույն խոսքն ասաց։
44 Թողեց նրանց, նորից գնաց, երրորդ անգամ աղոթեց և նույն խոսքն ասաց։
Եկավ և դարձյալ նրանց քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին։
Այդժամ վերադարձավ աշակերտների մոտ և նրանց ասաց. «Ննջե՛ք այսուհետև և հանգստացե՛ք, որովհետև ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։
Երբ աղոթք անեք, մի՛ շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատ խոսքերի շնորհիվ լսելի կլինեն։
Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե ինչպես ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան աղոթքից.
Երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ այն ինձնից հեռացնի։