Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 26:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Ապա բաժակ վերցնելով՝ գոհացավ, տվեց նրանց՝ ասելով. «Խմե՛ք դրանից ամենքդ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնեց, տվեց նրանց և ասաց. «Բոլորդ խմե՛ք դրանից,

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 26:27
12 Խաչաձեւ Հղումներ  

Թող իմ եղբորորդի՛ն իջնի իր պարտեզը և իր ծառերի պտուղներն ուտի։ Մտա իմ պարտեզը, քո՛ւյր իմ հարս, հավաքեցի զմուռսն իմ՝ խնկերով հանդերձ, կերա հացն իմ մեղրով, խմեցի գինին իմ կաթով։ Կերե՛ք, մերձավորնե՛ր իմ, խմե՛ք և հարբե՛ք, եղբորորդինե՛ր իմ։


Ուղղությունը թող եղբորորդուս հետևից գնա, բավականանա թող իմ շուրթերով ու ատամներով։


Զորությունների Տերն այնպես պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռան վրա ուրախություն վայելեն, գինի խմեն, օծվեն մրուրից մաքրված յուղով


«Ո՛վ դուք, որ ծարաված եք, գնացե՛ք ջրի, և դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնացե՛ք, գնե՛ք ու կերե՛ք առանց արծաթի, առանց գինու և ճարպի համար վճարելու։


Ապա վերցնելով յոթ նկանակն ու ձկները՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, սրանք էլ՝ ժողովրդին։


Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հաց վերցրեց, օրհնեց, կտրեց և տվեց աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»։


որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ շատերի համար թափվում է մեղքերի թողության համար։


Նույնպես և ընթրիքից հետո բաժակը վերցրեց և ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է, որ կնքվում է ձեզ համար թափված իմ արյունով։


Օրհնության բաժակը, որ օրհնում ենք, մի՞թե հաղորդություն չէ Քրիստոսի արյանը։ Հացը, որը կտրում ենք, մի՞թե հաղորդություն չէ Քրիստոսի մարմնին։


Ամեն մարդ նախ ինքն իրեն թող քննի և ապա միայն ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ