20 Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել։
20 Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկուսի հետ սեղան նստեց։
Կուտեք այսպես. ձեր գոտիները թող ձեր մեջքին լինեն, ձեր կոշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին։ Արագ կուտեք, որովհետև Տիրոջ զատիկն է։
Իմ նարդոսն արձակեց իր հոտը, ստաշխի ծրար է ինձ համար իմ եղբորորդին, որը պիտի հանգստանա իմ ստինքների մեջ։
Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր կարգադրել իրենց, և պատրաստեցին զատկական ընթրիքը։
Երբ Հիսուսն այս բաներն ասաց, խռովվեց իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը մատնելու է ինձ»։