16 այն ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն,
16 այդ ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն,
Չարագործին տեսնելով պատժված՝ իմաստունը հաստատությամբ է խրատում իր անձը, իսկ անմիտները, նրանց մոտով անցնելով, ավելի են վնասվում։
Եվ սա թող ձեզ նշան լինի,- ասում է Տերը,- որ այստեղ ես ձեզ այցելելու պիտի գամ, որպեսզի գիտենաք, որ իմ խոսքերը ձեր նկատմամբ ի չարը պիտի կատարվեն»։
Բենիամինի՛ որդիներ, արիացե՛ք Երուսաղեմում, փո՛ղ հնչեցրեք Թեկուեում և դրո՛շ բարձրացրեք Բեթաքարմայի վրա, որովհետև հյուսիսից հայտնվել են չարիքներ,
Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ
«Արդ, երբ տեսնեք “ավերածության պղծությունը”, որ տեղադրված կլինի սուրբ վայրում, որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով (ով կարդում է, թող հասկանա),
ով տանիքի վրա լինի, թող չիջնի տնից բան վերցնելու համար,
Հավատո՛վ Նոյը, հրաման ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, երկնչելով՝ իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը և ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։