Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 23:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

38 Ահա ձեր տունը ձեզ ավերակ կթողնվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

38 Ահա ձեր տունը ձեզ ավերակ կթողնվի։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 23:38
21 Խաչաձեւ Հղումներ  

ապա ձեզ կջնջեմ այն երկրի երեսից, որ տվել եմ ձեզ։ Իմ անվան համար սրբագործված այս տունը աչքից կգցեմ, և Իսրայելը բոլոր ժողովուրդների մոտ խայտառակ ու ծաղրի առարկա կլինի։


Ահավասիկ այդ ամենը հասավ Զորությունների Տիրոջ ականջին։ Եվ թեկուզ տները բազմաթիվ լինեն, նրանք ավերակ են դառնալու, եթե մեծ ու գեղեցիկ էլ լինեն, ոչ ոք չի լինելու, որ բնակվի նրանց մեջ։


Իսկ եթե չկատարեք այս բաները, ապա իմ անձով եմ երդվում,- ասում է Տերը,- որ ավերակ կդառնա այդ տունը»։


ո՛չ էլ իսպառ անօրենություն. ամբողջությամբ կկործանի ամբարտավաններին։ Ոչնչացան նրանց անկյունները. կավերեմ նրա ճանապարհները, որպեսզի բոլորովին դրանցով չգնան։ Նրանց քաղաքները կպակասեն բնակիչներ չունենալու պատճառով։


«Դրա համար այլևս չեմ խնայի այդ երկրի բնակիչներին,- ասում է Տերը,- և ահա ես կմատնեմ մարդկանց, յուրաքանչյուրին իր ընկերոջ ձեռքը և իր թագավորի ձեռքը, և կհարվածեն, և չեմ փրկի նրանց ձեռքից։


Հիսուսը դիմեց նրանց և ասաց. «Տեսնո՞ւմ եք այդ ամենը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ քարը քարի վրա չպիտի մնա, որ չքանդված չլինի»։


«Երբ տեսնեք “ավերածության պղծությունը”՝ տեղադրված այնտեղ, որտեղ չպետք է լիներ (ով կարդում է, թող հասկանա), այն ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն,


Ահա ձեր տունը ավերակ պիտի դառնա. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ չասեք՝ “Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով” (Սաղ. 117(118).26)»։


«Բայց երբ տեսնեք Երուսաղեմը՝ շրջապատված զորքերով, այն ժամանակ իմացե՛ք, որ նրա ավերումը մոտ է։


Նրանք սրի պիտի քաշվեն, գերի տարվեն ողջ աշխարհով մեկ. և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի հեթանոսներից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները»։


«Պիտի գան օրեր, երբ այդ բոլորը, որ տեսնում եք, պիտի քանդվի, չպիտի թողնվի քար քարի վրա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ