Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 23:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 ասելով. «Եթե մեր հայրերի ժամանակ ապրած լինեինք, մարգարեների սպանությանը մասնակից չէինք լինի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Եվ ասում եք. "Եթե մենք մեր հայրերի ժամանակ լինեինք, նրանց հետ մարգարեների սպանությանը մասնակից չէինք լինի"։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 23:30
8 Խաչաձեւ Հղումներ  

Զուր ծեծեցի ձեր որդիներին. դուք խրատ չառաք։ Սուրը կերավ ձեր մարգարեներին, առյուծի պես հոշոտեց, բայց դուք չզարհուրեցիք»։


Տերը՝ նրանց հայրերի Աստվածը, մարգարեների միջոցով զգուշացրեց նրանց, կանխավ առաքեց իր պատգամախոսներին, որովհետև խնայում էր իր ժողովրդին և իր սրբավայրը։


Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ մարգարեների համար շիրիմներ եք շինում և արդարների գերեզմանները զարդարում՝


Ուրեմն ինքներդ ձեր մասին վկայում եք, որ որդիներն եք նրանց, ովքեր մարգարեներին էին կոտորում։


Նայե՛ք մարմնավոր Իսրայելին. նրանք, որ ուտում են մատուցած զոհից, մի՞թե հաղորդակից չեն սեղանին։


Մեր հույսը հաստատուն է ձեր հանդեպ, որովհետև գիտենք, որ ինչպես մասնակից ենք չարչարանքներին, այնպես էլ մասնակից ենք մխիթարությանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ