31 Բայց մեռելների հարության մասին չե՞ք կարդացել Աստծու կողմից ձեզ ասվածը.
31 Իսկ մեռելների հարության մասին չե՞ք կարդացել Աստծու կողմից ձեզ ասվածը.
և ասացին նրան. «Լսո՞ւմ ես, թե ի՛նչ են ասում դրանք»։ Հիսուսն ասաց նրանց. «Այո՛, դուք չե՞ք կարդացել, թե՝ “Երեխաների ու ծծկերների բերանով օրհնությունը կատարեցիր” (Սաղ. 8.3)»։
Հիսուսը նրանց ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե ի՛նչ արեց Դավիթը, երբ քաղցեցին ինքը և նրանք, որ իր հետ էին։
Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե Սուրբ Գրքում երբևիցե չեք կարդացել. “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ. Տիրոջ կողմից եղավ սա, և մեր աչքին սքանչելի է” (Սաղ. 117(118).22-23)։
Եթե իմանայիք, թե ի՛նչ է նշանակում. “Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ” (Ովս. 6.6), ապա անմեղներին չէիք դատապարտի։
Գնացե՛ք, սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում “Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ” (Ովս. 6.6), որովհետև չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։
Արդարև հարության ժամանակ ո՛չ կին են առնում, ո՛չ էլ մարդու գնում, այլ լինում են ինչպես հրեշտակները երկնքում։
“Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը” (Ելք 3.6)։ Ուրեմն Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի»։