Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 21:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 և ասացին նրան. «Լսո՞ւմ ես, թե ի՛նչ են ասում դրանք»։ Հիսուսն ասաց նրանց. «Այո՛, դուք չե՞ք կարդացել, թե՝ “Երեխաների ու ծծկերների բերանով օրհնությունը կատարեցիր” (Սաղ. 8.3)»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Եվ նրան ասացին. «Լսո՞ւմ ես՝ դրանք ի՛նչ են ասում»։ Հիսուսը նրանց ասաց. «Այո՛, դուք երբևէ չե՞ք կարդացել. "Մանուկների ու կաթնակերների բերանով օրհնություն կատարեցիր" (Սաղ. 8.2)»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 21:16
11 Խաչաձեւ Հղումներ  

Տե՛ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի է քո անունը Ամբողջ աշխարհում։ Բարձրացավ քո մեծ վայելչությունը երկնքից էլ վեր։


Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։


Հիսուսը նրանց ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե ի՛նչ արեց Դավիթը, երբ քաղցեցին ինքը և նրանք, որ իր հետ էին։


Նա պատասխանեց նրանց և ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե նա, ով ստեղծեց, հենց սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2),


Բայց մեռելների հարության մասին չե՞ք կարդացել Աստծու կողմից ձեզ ասվածը.


Բայց վա՜յ հղիներին ու ստնտուներին այդ օրերին։


Հիսուսը նրանց պատասխանեց. «Դուք երբևիցե չե՞ք կարդացել, թե ի՛նչ արեց Դավիթը, երբ կարիքի մեջ ընկավ, քաղց զգալով, ինքը և նրանք, որ իր հետ էին։


Բայց այն օրերին վա՜յ հղիներին և ստնտուներին, որովհետև մեծ տագնապ պիտի լինի երկրի վրա և բարկություն՝ այս ժողովրդի հանդեպ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ