Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 20:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինն ասաց նրան. «Խոստացի՛ր, որ իմ այս երկու որդիները քո արքայության մեջ նստեն, մեկը՝ քո աջ կողմում, մյուսը՝ ձախ կողմում»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինը նրան ասաց. «Ասա՛, որ իմ այս երկու որդիները քո արքայության մեջ նստեն. մեկը՝ քո աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ կողմում»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 20:21
24 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ երկրորդ գալստյանը, երբ Մարդու Որդին նստի իր փառքի աթոռին, դուք էլ, որ եկաք իմ հետևից, կնստեք տասներկու աթոռներին՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին։


Նույն օրն աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայության մեջ»։


Ալելուիա Իմ ամբողջ սրտով Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր, Ողջամիտների ժողովներում։


Նրանք, իրար մոտ գալով, հարցրին նրան. «Տե՛ր, այս ժամանակո՞ւմ ես հաստատելու Իսրայելի թագավորությունը»։


Երբ Հերովդիայի դուստրը ներս մտավ և սկսեց պարել, դուր եկավ Հերովդեսին ու սեղանակիցներին։ Թագավորն աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, և կտամ քեզ»։


Հիսուսը կանգ առավ, կանչեց նրանց և ասաց. «Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար»։


Տերը Սողոմոնին երևաց գիշերվա քնի մեջ։ Տերն ասաց Սողոմոնին. «Որևէ բա՛ն խնդրիր քեզ համար»։


Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրե՛ք վերին բաները, որտեղ Քրիստոսն է՝ նստած Աստծու աջ կողմը։


եղբայրասիրության մեջ՝ միմյանց հանդեպ գթասիրտ. հարգելու մեջ՝ միմյանց գերազանցել.


Եթե իմ մեջ մնաք, և իմ խոսքերն էլ՝ ձեր մեջ, ինչ որ կամենաք, խնդրե՛ք Աստծուց, և ձեզ կտրվի։


Նրանց մեջ վեճ առաջացավ, թե իրենցից ո՛վ պիտի մեծ համարվի։


Եվ մինչ նրանք լսում էին այս, Հիսուսը մի առակ էլ ավելացրեց, քանի որ մոտենում էր Երուսաղեմին, և նրանք կարծում էին, թե Աստծու արքայությունը շուտով հայտնվելու է։


«Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Եվ նա ասաց. «Որ բացվեն աչքերս, և տեսնեմ, Տե՛ր»։


Հիսուսը խոսքն ուղղեց նրան և ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Կույրը պատասխանեց նրան. «Ռաբբունի՛, որ աչքերս բացվեն»։


Իսկ դու քեզ համար մեծ-մեծ բաներ ես խնդրում. մի՛ խնդրիր, որովհետև,- ասում է Տերը,- ահա յուրաքանչյուր մարմնի ես չարիք եմ բերելու, սակայն դու ամենուրեք, ուր էլ որ գնալու լինես, փրկություն ես գտնելու»։


Եկե՛ք և տեսե՛ք Աստծու գործերը, Որ հրաշքներ և նշաններ գործեց երկրի վրա.


Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, հարություն իսկ առավ և Աստծու աջ կողմում է և բարեխոս է մեզ համար։


Բերսաբեեն գնաց Սողոմոն արքայի մոտ, որպեսզի նրա հետ խոսի Ադոնիայի մասին։ Արքան ոտքի կանգնեց նրա առջև, համբուրեց նրան և նստեց իր գահին։ Արքայի մոր համար էլ աթոռ բերվեց, և մայրը նստեց նրա աջ կողմում։


Եվ ինքը՝ Տեր Հիսուսը, աշակերտների հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց և նստեց Հոր աջ կողմում։


Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու»։ Նրան ասացին՝ կարող ենք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ