Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 20:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 և ասել. “Վերջին ժամերի եկածները մեկ ժամ աշխատեցին, իսկ դու նրանց հավասար դարձրիր մեզ, որ օրվա ծանրությունն ու տոթը տարանք”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 ու ասացին. "Այդ վերջինները մեկ ժամ աշխատեցին, իսկ դու նրանց հավասար դարձրեցիր մեզ, որ օրվա ծանրությունն ու շոգը տարանք"։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 20:12
20 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երբ արևը ծագեց, Աստված հրաման տվեց տապախառն խորշակ քամուն, և արևն ընկավ Հովնանի գլխին. տառապանքի մեջ էր, և նրա հոգին դուրս էր գալիս, և ասում էր. «Ինձ համար ավելի լավ էր մեռնելը, քան իմ այս կյանքը»։


Ասում էիք՝ “Դա չարչարանքից է”. այն դուրս կփչեմ,- ասում է Ամենակալ Տերը։ Եվ եթե ինձ հափշտակված, կաղ ու վտիտ զոհ մատուցեք, մի՞թե դրանք կընդունեմ ձեր ձեռքից,- ասում է Ամենակալ Տերը։


Քանի որ ասում էիք՝ “Իզուր է այն ամենը, որ ծառայում է Աստծուն. ի՞նչն է ավելի, որ պահեցինք նրա պատվիրանները և պաղատանքներով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը։


Երբ օրավարձն ստացան, սկսեցին տրտնջալ տանտիրոջ դեմ


Եվ երբ հարավի քամին է փչում, ասում եք, թե՝ խորշակ կլինի։ Եվ այդպես էլ լինում է։


Ուրեմն որտե՞ղ է մնում պարծանքը. ջնջվեց։ Ո՞ր օրենքով, գործերի՞. ո՛չ, այլ հավատի օրենքով,


քանի որ մե՛կ է Աստված, որ արդարացնելու է թլփատվածին՝ իր հավատով, և անթլփատին՝ նույն հավատով։


Մինչ օրս քաղցած ենք մնում, ծարավ, կիսամերկ, ծեծվում ենք և թափառական եղանք


որպեսզի հեթանոսները ժառանգակից, նույն մարմնի անդամ և Քրիստոս Հիսուսով իրագործված խոստմանը հաղորդակից լինեն Ավետարանի միջոցով։


Քանզի խորշակով հանդերձ ծագեց արևը և չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկավ, ու նրա վայելուչ տեսքը կորավ. այդպես էլ հարուստը պիտի թառամի՝ իր հարստությամբ հանդերձ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ