Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 2:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Բայց երբ լսեց, թե Արքեղայոսն է թագավորում Հրեաստանում իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ և երազի մեջ հրաման ստանալով՝ գնաց Գալիլեայի կողմերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Երբ լսեց, որ Հրեաստանի վրա Արքեղայոսն է թագավորում իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ և երազում հրաման ստանալով՝ գնաց Գալիլեայի կողմերը։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 2:22
18 Խաչաձեւ Հղումներ  

Իմ եղբայրների և ընկերների համար Քեզ խաղաղություն մաղթեցի,


Այս է ճանապարհը նրանց գայթակղության, Որից հետո իրենց բերաններով պիտի հաճոյանան։


և ականջներդ քեզ մոլորեցնողների հետևից լսելու են նրանց ասած խոսքերը՝ «Սա է ճանապարհը, այստեղով գնանք» և կամ՝ «Դեպի ա՛ջ» կամ «Դեպի ձա՛խ»։


Մինչ նա այս մասին էր մտորում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ վերցնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։


Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ


Երբ Հերովդեսը վախճանվեց, ահա Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երազի մեջ երևաց Հովսեփին


Եվ Հովսեփը վեր կացավ, վերցրեց մանկանն ու նրա մորը և եկավ Իսրայելի երկիր։


Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։


Եվ երբ ամեն ինչ կատարեցին Տիրոջ օրենքի համաձայն, վերադարձան Գալիլեա, իրենց քաղաքը՝ Նազարեթ։


Նրան պատասխանեցին ու ասացին. «Մի՞թե դու էլ Գալիլեայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս»։


Սամուելն ասաց. «Ինչպե՞ս գնամ։ Սավուղը կլսի և ինձ կսպանի»։ Տերն ասաց. «Դու քեզ հետ մի երի՛նջ վերցրու և ասա՛, թե Տիրոջը զոհելու համար ես եկել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ