Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 19:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Հիսուսն ասաց. «Թողե՛ք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ ինձ մոտ գան, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Բայց Հիսուսն ասաց. «Թողե՛ք այդ երեխաներին և մի՛ արգելեք նրանց ինձ մոտ գալ, որովհետև երկնքի արքայությունն այդպիսիներինն է»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 19:14
18 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամն ութերորդ օրը թլփատեց իր որդուն՝ Իսահակին, ինչպես պատվիրել էր նրան Տերը՝ Աստված։


Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։


և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չփոխվեք և մանուկների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։


Եվ ձեռքը դրեց նրանց վրա ու գնաց այդտեղից։


Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։


Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։


Երբ Հիսուսը տեսավ, բարկանալով սաստեց նրանց և ասաց. «Թողե՛ք՝ այդ մանուկներն ինձ մոտ գան, և արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծու արքայությունը։


Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայությունը չընդունի մանկան պես, նրա մեջ չի մտնի»։


Եղբայրնե՛ր, երեխա մի՛ եղեք դատողություն անելիս, այլ երեխա՛ եղեք չարություն գործելիս, իսկ դատողություն անելիս չափահա՛ս եղեք։


Նա ինձ ասաց. “Ահա պիտի հղիանաս և որդի պիտի ծնես, արդ գինի և օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետև մանուկն Աստծու ուխտավոր պիտի լինի հենց իր մոր արգանդից մինչև իր մահվան օրը”»։


և ասաց. «Ադոնայի, Տեր, Ելովե Սաբավովթ, եթե կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ հիշես ու արու զավակ տաս քո աղախնին, մինչև նրա մահվան օրը քեզ կնվիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի և նրա գլխին ածելի չի դիպչի»։


Բայց Աննան չգնաց նրա հետ և իր ամուսնուն ասաց. «Մնամ այստեղ, մինչև մանկանը կրծքից կտրեմ, ապա կտանեմ նրան, որ ներկայանա Տիրոջ առջև և այնտեղ ծառայի ընդմիշտ»։


Հաջորդ տարի նրանք գնացին Սելով՝ իրենց հետ վերցնելով երեք տարեկան մի զվարակ, կլոր հացեր, մեկ արդու նաշիհ և մի սափոր գինի։ Նրանք մտան Սելովում գտնվող Տիրոջ տունը։ Մանուկը նրանց հետ էր։


Մանուկ Սամուելը, եփուդ հագած, Տիրոջ առջև ծառայություն էր անում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ