11 որովհետև Մարդու Որդին եկավ կորածին փրկելու»։
11 Որովհետև Մարդու Որդին եկավ կորածին փրկելու։
որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին»։
«Ինչպե՞ս է ձեզ թվում. եթե մարդ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, իննսունինը ոչխարը չի՞ թողնի լեռներում և գնա մոլորվածին փնտրելու։
Իսկ Հիսուսը, երբ լսեց, ասաց նրանց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին։
այլ նախընտրե՛ք գնալ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ։
Հիսուսը պատասխան տվեց և ասաց. «Ուրիշ տեղ չուղարկվեցի, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։
որովհետև Մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու, այլ փրկելու»։ Եվ մի ուրիշ գյուղ գնացին։
որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց”։ Եվ սկսեցին ուրախանալ։
բայց պետք էր ուրախանալ և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց”»։
որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ՝ այն դատապարտելու, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի։
Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և կորստյան մատնելու նպատակով. ես եկա, որպեսզի կյանք ունենան, կյանք՝ իր լիության մեջ։
Եվ եթե մեկը լսի իմ խոսքերը և չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ աշխարհը դատապարտելու չեկա, այլ փրկելու։
Վստահելի ու լիակատար ընդունելության արժանի է այս խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։