Ասերը չվերացրեց Ակքովի բնակիչներին, որոնք նրան հարկատու եղան, նաև Դովրի բնակիչներին, Սիդովնի բնակիչներին, Դալափի բնակիչներին, Աքազիփը, Ելփայը, Ափեկը և Ռոբը։
Բոլոր լեռնաբնակներին, Լիբանանից մինչև Մասերեփթովթմայիմ և բոլոր սիդովնացիներին ես կկոտորեմ Իսրայելի որդիների առաջ։ Բայց դու դրանք որպես ժառանգություն բաժանի՛ր Իսրայելին, ինչպես որ քեզ պատվիրեցի»։
Տերը նրանց Իսրայելի ձեռքը մատնեց, և կոտորելով նրանց՝ հալածեցին մինչև մեծ Սիդովն, մինչև Մասրեփովթմայիմ և մինչև Մասեփայի դաշտը՝ արևելքում։ Կոտորեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի ազատված մարդ չմնաց։