Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 13:57 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

57 Եվ գայթակղվում էին նրանով։ Հիսուսը նրանց ասաց. «Չկա մարգարե, որին իր գավառում և իր տանը չանարգեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

57 Եվ գայթակղվում էին նրանով։ Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Չկա անարգված մարգարե, եթե ոչ իր գավառում ու իր տանը»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 13:57
19 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ փրկեց քեզ. «Սրբացրե՛ք նրան, ով անարգում է իր անձը, ով արհամարհված է ազգերի կողմից և իշխանների ծառաներից, թագավորները պիտի տեսնեն նրան և ոտքի ելնեն, իշխանները պիտի երկրպագեն նրան հանուն Տիրոջ, որովհետև հավատարիմ է Իսրայելի Սուրբը, որն ընտրեց քեզ»։


Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտի. իր երեսը դարձնելով՝ արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։


Եթե հույսդ նրա վրա դնես, նա քեզ համար սրբություն կլինի, և քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի։ Բայց Հակոբի տունը որոգայթի, և Երուսաղեմի բնակիչները ծործորների մեջ են։


Եվ երանի՜ նրան, ով չի գայթակղվի իմ պատճառով»։


Եվ նրանց անհավատության պատճառով այնտեղ շատ հրաշքներ չգործեց։


Հիսուսն այնտեղից ելավ, եկավ իր հայրենի քաղաքը. նրա աշակերտները գնում էին նրա հետևից։


Հերովդես արքան լսեց այս բաները, որովհետև Հիսուսի անունը հայտնի էր դարձել, և ասաց. «Հովհաննես Մկրտիչը հարություն է առել մեռելներից, և դրա համար զորավոր գործեր են կատարվում նրա միջոցով»։


Սա հյուսնի տղան և Մարիամի որդին չէ՞, Հակոբոսի, Հովսեի, Հուդայի և Սիմոնի եղբայրը։ Սրա քույրերն այստեղ՝ մեզ մոտ չե՞ն»։ Եվ նրանով գայթակղվում էին։


Հիսուսը նրանց ասաց. «Չկա մարգարե, որ չանարգվի իր հայրենի քաղաքում, իր ազգատոհմի և իր տան մեջ»։


Եվ նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարգարեն ընդունելի չէ իր հայրենի գավառում։


և երանի՜ նրան, որ իմ պատճառով չի գայթակղվի»։


Թեև Հիսուսն ինքն իսկ վկայել էր, թե մարգարեն իր գավառում պատիվ չունի,


Եվ ասում էին. «Սա Հիսուսը՝ Հովսեփի որդին չէ՞, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք։ Իսկ հիմա ինչպե՞ս է ասում՝ ես երկնքից իջա»։


Հիսուսը, երբ ինքն իր մեջ իմացավ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Դա ձեզ գայթակղեցնո՞ւմ է.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ