Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 13:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Մի ուրիշ մաս ընկավ ապառաժի վրա, որտեղ շատ հող չկար, և քանի որ հողը խորունկ չէր, իսկույն բուսավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Իսկ ուրիշները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսնեցին հողի սակավության պատճառով։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 13:5
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ուրիշ սիրտ եմ նրանց տալու, նոր հոգի եմ նրանց պարգևելու, նրանց մարմիններից քարեղեն սիրտը հանելու եմ և մարմնեղեն սիրտ եմ տալու,


Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մեջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղեն սիրտը և մարմնեղեն սիրտ եմ տալու ձեզ.


Ապառաժի վրա սերմանվածն այն է, որ երբ մեկը լսում է խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում է այն։


Իրենց սրտերն անհնազանդ դարձրին՝ չլսելու իմ օրենքներն ու խոսքերը, որ Ամենակալ Տերն ուղարկեց իր Հոգով՝ նախկին մարգարեների միջոցով. մեծ բարկություն եղավ Ամենակալ Տիրոջից։


Քանի որ ահա Տերը հրաման կտա և կհարվածի մեծ ապարանքներին՝ կործանելով, և փոքր ապարանքներին՝ ջարդուփշուր անելով։


Երբ նա սերմանում էր, սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզրին, և երկնքի թռչունները եկան ու կերան այն։


Երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չուներ, չորացավ։


Ուրիշ մասն ընկավ ապառաժի վրա, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսավ, որովհետև հողը խորունկ չէր.


Ապառաժի վրա սերմանվածները նրանք են, ովքեր երբ լսում են խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում են այն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ