Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 13:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Երբ մարդիկ քնած էին, եկավ նրա թշնամին, ցորենի մեջ որոմ ցանեց և գնաց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ ցանեց ու գնաց։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 13:25
19 Խաչաձեւ Հղումներ  

Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։


Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կլինեն սուտ ուսուցիչներ, որոնք կորստաբեր հերձվածներ են գաղտագողի մտցնելու և ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու։


Թշնամին էլ, որ ցանեց այն, սատանան է։ Հունձքն այս աշխարհի վախճանն է, իսկ հնձողները՝ հրեշտակները։


Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեեղզեբուղ և Սատանա՝ ամբողջ աշխարհը մոլորեցնողը, և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները։


Զգո՛ւյշ եղեք, չլինի, թե որևէ մեկը զրկվի Աստծու շնորհից. դառնության արմատը աճելով թող ոչ ոքի նեղություն չտա, և նրանով շատերը չպղծվեն.


Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին և քուն մտան։


որոնք սպրդել էին՝ լրտեսելու մեր այն ազատությունը, որ ունենք Քրիստոս Հիսուսով, որպեսզի մեզ ծառա դարձնեն։


Բայց շատ բան ունեմ ասելու քո դեմ. այն, որ հանդուրժեցիր Հեզաբելին՝ այդ կնոջը, որ իրեն մարգարե է անվանում և մոլորություն ուսուցանում իմ ծառաներին, որ պոռնկանան և կուռքերին զոհվածի միս ուտեն։


մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ տրվել էին նրան՝ գազանի առաջ կատարելու համար։ Երկրի բնակիչներն ասացին նրան. «Կերտի՛ր արձանն այն գազանի, որ կենդանի մնաց սրի վերքերից»։


Հիսուսը մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց և ասաց. «Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որն իր արտի մեջ լավ սերմ սերմանեց։


Երբ խոտը բուսավ և պտուղ տվեց, երևաց նաև որոմը։


Տանտիրոջ ծառաները մոտեցան և ասացին նրան. “Տե՛ր, չէ՞ որ արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր. ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը”։


“Ո՛չ,- ասաց նրանց,- որոմը քաղելիս գուցե ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք։


Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձքը, և հունձքի ժամանակ կասեմ հնձողներին. “Նախ որո՛մը քաղեք և խրձե՛ր կազմեք այրելու համար, ապա ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանների մեջ”»։


Սա գիշերվա կեսին զարթնել է, իմ գրկից վերցրել իմ մանկանը, երբ ես՝ քո աղախինը, քնած եմ եղել, պառկեցրել է իր ծոցում, իսկ իր մեռած որդուն դրել է իմ ծոցը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ